Ֆրանսիայի արտգործնախարարը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հույս ունի, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելությունը կընդլայնվի՝ այս լարվածությունը վերահսկելու և զսպելու համար։
«Այժմ անհրաժեշտ է ստորագրել խաղաղության համաձայնագիր և ազատ արձակել կամայականորեն կալանավորված անձանց և բանտարկյալներին», – ասել է Ժան-Նոել Բարոն։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեի խոսքով՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահացու զենքի մատակարարումը և նրա երկարատև հակաադրբեջանական դիրքորոշումը, որը չի ծառայում խաղաղությանը, չի համապատասխանում արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի տեսակետներին, որը մտահոգություն էր հայտնել տարածաշրջանում լարվածության աճի վերաբերյալ։
«Չնայած խաղաղության համաձայնագրի կնքումը կարևոր իրադարձություն է, դրա ստորագրումը և տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելը պահանջում են Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների և արտաքին միջամտության վերացում, հիմնականում Ֆրանսիայի կողմից, որը ծառայում է տարածաշրջանում իրավիճակի անկայունացմանը», – ասել է Այխան Հաջիզադեն։