Ֆրանսիայի արտգործնախարարը համաձայն չէ Ռուսաստանի՝ G8 վերադառնալու հետ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն համաձայն չէ Ռուսաստանի՝ G8 ձևաչափ վերադառնալու գաղափարին։
«Այսօր սա անհնար է պատկերացնել», – ասում է Բարրոն:
Նա ասել է, որ «Մեծ յոթնյակը» միավորում է «ամենամեծ և զարգացած դեմոկրատական երկրները», մինչդեռ Ռուսաստանը «ավելի քիչ է իրեն պահում որպես ժողովրդավարական երկիր»։
Ընդ որում, Բարրոն ասել է, որ չի բացառվում Մոսկվայի մասնակցությամբ G8-ի ձևաչափին վերադառնալու հնարավորությունը, եթե Ուկրաինայում «արդար և տեւական խաղաղություն» հաստատվի։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 13-ին հայտարարել էր, որ աջակցում է Ռուսաստանի՝ իր մասնակցությամբ G8 ձևաչափ վերադառնալուն։