Ֆրանսիայի արտգործնախարար. Եվրոպան պատրաստվում է ամենախիստ պատժամիջոցներին, որոնք կսպառեն Պուտինի պատերազմը շարունակելու ռեսուրսները

12:51, 08.07.2025

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարում է, որ Եվրամիությունը, Ֆրանսիայի նախաձեռնությամբ և ամերիկացի սենատորների հետ համադրումով, պատրաստում է Ռուսաստանի դեմ նոր՝ առավել խիստ պատժամիջոցների փաթեթ։

Արտաքին գործերի նախարարը նշել է, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ 30-օրյա հրադադարի նախաձեռնությամբ, ռուսական հարձակումները ուկրաինական քաղաքների վրա հնգապատկվել են։

«Սա չի կարող շարունակվել, սա պետք է դադարեցվի։ Դրա համար՝ ամերիկացի սենատորների հետ համադրումով, Եվրոպան պատրաստվում է, ֆրանսիական առաջարկների հիման վրա, ընդունել ամենախիստ պատժամիջոցները, որոնք վերջին երեք տարվա ընթացքում երբևէ սահմանվել են։ Դրանք ուղղակիորեն կսպառեն ռեսուրսները, որոնք Վլադիմիր Պուտինին հնարավորություն են տալիս շարունակելու պատերազմը», – հայտարարում է Ժան Նոել Բարոն։

Բարոյի խոսքով, նոր փաթեթը կներառի ոչ միայն էներգետիկ ոլորտը, այլև ֆինանսականը։ Խոսքը վերաբերում է իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել սահմանված պատժամիջոցները։

Նմանատիպ