Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը, անհանգստացած են ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունմամբ,- այս մասին նշվում է Ֆրանսիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

Ֆրանսիայի ԱԳ նախարարության հայտարարության համաձայն՝ այս նախաձեռնությունը դեմ է այն արժեքներին, որոնց վրա հիմնված է Եվրամիությունը, և վերջինիս հասցեին միջամտության մեղադրանքներն անընդունելի են։

«Ֆրանսիան կոչ է անում վրացական իշխանություններին կենտրոնանալ բոլոր այն միջոցների անհապաղ իրականացման վրա, որոնք անհրաժեշտ են Վրաստանի եվրոպական ուղին շարունակելու համար, որին վրաց ժողովուրդը ցույց է տվել իր խորը նվիրվածությունը։ Ֆրանսիան կանգնած է Վրաստանի կողքին այս դժվարին ճանապարհին»,- ասվում է հայտարարության մեջ։