Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն . Ֆրանսիան մտահոգությամբ է հետևում Վրաստանում տիրող իրավիճակին, դատապարտում է բռնությունը և իշխանություններին կոչ է անում պաշտպանել խաղաղ բողոքի ցույցերի իրավունքը

Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում «օտարերկրյա ազդեցության» օրինագծի առնչությամբ, ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակի տեղակալ Քրիստոֆ Լեմուանը։

Ֆրանսիացի դիվանագետի խոսքով, օրենքի նախագիծը հակասում է այն արժեքներին, որոնց վրա հիմնված է Եվրամիությունը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին ապահովել խաղաղ բողոքի ցույցերի իրավունքը։

«Ֆրանսիան մտահոգությամբ է հետևում Վրաստանում տիրող իրավիճակին։ Նա դատապարտում է բռնությունը և կոչ է անում վրացական իշխանություններին պաշտպանել խաղաղ բողոքի ակցիաների իրավունքը և մամուլի ազատությունը»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։