Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից աջակցվող Գազայի մարդասիրական հիմնադրամը «արյունահեղություն» է առաջացրել և պետք է դադարեցվի
epa11274639 France's Deputy Minister for Europe, Jean-Noel Barrot, arrives for the signing of agreements during a visit by Albania's prime minister at the presidential Elysee Palace, in Paris, France, 12 April 2024. EPA/LUDOVIC MARIN / POOL MAXPPP OUT
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նուել Բարոն հայտարարում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ գործող Գազայի հումանիտար հիմնադրամը «արյունահեղություն» է առաջացրել և նրա գործունեությունը պետք է դադարեցվի։
«Ցանկանում եմ կոչ անել դադարեցնել Գազայի հումանիտար հիմնադրամի գործունեությունը․ հումանիտար օգնության միլիտարիզացված բաշխումը Գազայում օգնության հերթերում արյունահեղություն է առաջացրել, ինչը սկանդալային է, ամոթալի և պետք է անհապաղ դադարեցվի», – հայտարարել է Բարոն լրագրողներին Նիկոզիայում՝ Կիպրոսի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո։