Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար. Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանին
Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանին,-այս մասին դիվանագիտական կորպուսին դիմելու ժամանակ ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն։
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես պետք է խաղաղություն գտնեն։
«Արդար և տեւական խաղաղություն՝ հիմնված միջազգային իրավունքի և երկու պետությունների տարածքային ամբողջականության հարգման վրա։ Այս տարածաշրջանի ժողովուրդը պետք է կարողանա արժանապատիվ ապրել։ Նրանք պետք է կարողանան հարգանքով ապրել իրենց հիշողության, պատմության և մշակույթի նկատմամբ»,- ասաց Ստեֆան Սեժորնեն։