Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար - Ֆրանսիան աջակցում է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի կասեցմանը, ինչպես ցանկանում է Եվրախորհրդարանը, եթե ճնշումը հաստատվի, Եվրոպան համապատասխան եզրակացություն կանի
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար - Ֆրանսիան աջակցում է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի կասեցմանը, ինչպես ցանկանում է Եվրախորհրդարանը, եթե ճնշումը հաստատվի, Եվրոպան համապատասխան եզրակացություն կանի

Ֆրանսիան աջակցում է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի կասեցմանը, ինչպես ցանկանում է Եվրախորհրդարանը,- հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան չի ենթարկվի որևէ շանտաժի։

«Ֆրանսիան աջակցում է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի կասեցմանը, ինչպես ցանկանում է Եվրախորհրդարանը։ Եթե ճնշումը հաստատվի, Եվրոպան համապատասխան եզրակացություն կանի։ Եվրահանձնաժողովը պատրաստվում է դրան և ունի շատ հզոր գործիքներ», – գրել է Ժան-Նոել Բարոն սոցիալական ցանցերում։

Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել, որ Եվրախորհրդարանը կասեցնում է Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացը։ ԱՄՆ-ի և Եվրամիության միջև առևտրային համաձայնագիրը ստորագրվել է անցյալ տարվա հուլիսին՝ ամիսներ տևած լարվածությունից հետո։