Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկում «Սեզար» տիպի ինքնագնաց հաուբիցներ
Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկում «Սեզար» տիպի ինքնագնաց հաուբիցներ: Այս մասին տեղեկությունը հաստատում են Ելիսեյան պալատից։
Բացի այդ, ըստ «CNN»-ի, մոտ 40 ուկրաինացի զինծառայող կմեկնի Ֆրանսիա՝ ուսումնասիրելու այդ համակարգերի կառավարումը։
Նշենք, որ Ֆրանսիան Ուկրաինային արդեն մատակարարել է «Միլան» տիպի հակատանկային համակարգեր։