Ֆրանսիան Թուրքիայից հետ է կանչել իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար
Ֆրանսիան Թուրքիայից հետ է կանչել իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար: Տեղեկությունը տարածում է ֆրանսիական մամուլը:
Ֆրանսիան հրապարակավ դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողյանի հայտարարությունը:
«Նախագահ Էրդողանի մեկնաբանությունն անընդունելի է: Գերազանցված կոպտությունը մեթոդ չէ: Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, քանի որ բոլոր կողմերից վտանգավոր է: Մենք չենք մասնակցում ոչ հանրային բախումներին և այդ վիրավորանքը չենք ընդունի»,- հայտնել է Ֆրանսիայի նախագահի ներկայացուցիչը լրագրողներին:
Այսօր խոսքով ելույթ ունենալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մահմեդականների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի պատճառով անհրաժեշտ է բուժում: