Ֆրանսիան պլանավորում է հունիսին ճանաչել Պաղեստինի պետությունը
Ֆրանսիան պլանավորում է հունիսին ճանաչել Պաղեստին պետությունը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Պաղեստինը ճանաչելը արդարացի կլիներ։
«Ես նաև ցանկանում եմ մասնակցել մի կոլեկտիվ դինամիկայի, որը պետք է թույլ տա նաև Պաղեստինը պաշտպանող բոլոր նրանց ճանաչել Իսրայելը, ինչը նրանցից շատերը չեն անում։ Սա թույլ կտա Ֆրանսիային հստակ լինել Իսրայելի գոյության իրավունքը մերժողների դեմ պայքարում», – նշել է Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիան Սաուդյան Արաբիայի հետ համատեղ համանախագահելու է հունիսին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի երկօրյա համաժողովը։ Համաժողովի նպատակն է աջակցել երկու պետությունների լուծմանը։ Մոտ 150 երկիր ճանաչել է Պաղեստինը որպես պետություն։ 2024 թվականի մայիսին Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան հայտարարեցին Պաղեստինը ճանաչելու մասին։