Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման փոխարեն, դարձել է այս հիմնախնդրի մաս. Թուրքիայի պաշտպանության նախարար
Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման փոխարեն, դարձել է այս հիմնախնդրի մաս. Թուրքիայի պաշտպանության նախարար

Սենատի կողմից բանաձևի ընդունումը նշանակում է, որ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման փոխարեն, դարձել է այս հիմնախնդրի մաս,- այս հայտարարությունը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Ակարը արել է, ի պատասխան Ֆրանսիայի սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման պահանջ պարունակող բանաձևի հաստատման:

«Ֆրանսիան պետք է լինի անկողմնակալ, քանի որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահն է: Սենատի կողմից բանաձևի ընդունումը նշանակում է, որ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փոխարեն, կազմում է նրա մաս»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: