Ֆրանսիան կոչ է անում G7-ի նախարարներին հանդիպել առաջիկա օրերին՝ քննարկելու Գրենլանդիայի հետ կապված իրավիճակը
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկուրը կոչ է անում իր G7-ի գործընկերներին հանդիպել առաջիկա օրերին՝ քննարկելու Գրենլանդիայի հետ կապված իրավիճակը։
Ըստ Լեսկուրի՝ առաջնորդները պետք է քննարկեն առևտրի և ինքնիշխանության հարցեր։
«Մենք լիովին աջակցում ենք Գրենլանդիային և Դանիային։ Բարեկամների միջև շանտաժը, իհարկե, անընդունելի է», – ասել է Լեսկուրը։
Տեղեկության համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 10% մաքսատուրք է սահմանում Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Ֆինլանդիայի նկատմամբ։ Հրամանը ուժի մեջ կմտնի 2026 թվականի փետրվարի 1-ին։ Ֆրանսիան կնախագահի G7-ը 2026 թվականին։