Ֆրանսիայի Բիարից քաղաքը հյուրընկալում է Մեծ յոթնյակի գագաթնաժողովը: Միջազգային ֆորումը մեկնարկելու է այսօր և շարունակվելու մինչև օգոստոսի 26-ը:
47-րդ գագաթնաժողովին աշխարհի մեծագույն էկոնոմիկա ունեցող պետությունների առաջնորդները միմյանց հետ անցկացնելու են հանդիպումներ:
Ինչպես հայտնի է, առաջնորդները քննարկելու են ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առկա առևտրական պատերազմը, Իրանի միջուկային պայմանագիրը և Հոնգ Կոնգում առկա վիճակը: Օրեր առաջ Էմանուել Մակրոնը Մեծ յոթնյակի գագաթնաժողովին Ամազոնի անտառում բռնկված հրդեհը քննարկելու նախաձեռնությամբ էր հանդես եկել: Ինչպես նշել էր Ֆրանսիայի նախագահը, աշխարհի ամենամեծ արևադարձային անտառում բռնկված հրդեհը միջազգային ճգնաժամ է:
Հատկանշական է, որ Միացյալ Թագավորության նոր վարչապետի ընտրությունից հետո Մեծ Յոթնյակի գագաթնաժողովին Բորիս Ջոնսոնը առաջին անգամ կհայտնվի միջազգային արենայում:
Գագաթնաժողովի ավարտին Մեծ յոթնյակի ադամ պետությունների առաջնորդները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: