Ֆրանսիան հաստատել է Վրաստանի քաղաքացիների օրինական աշխատելու մասին օրենքը
Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, Ֆրանսիան հաստատել է Վրաստանի քաղաքացիների օրինական աշխատելու մասին օրենքը:
Ինչպես Զալկալիանին հայտարարել է մինչ «դեսպանների կոնֆերանս 2018»-ի սկսվելը, Վրաստանի կառավարությունը և արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի քաղաքացիների օրինական աշխատանքի տեղավորման տեսանկյունից, բանակցություններ է վարում գործընկեր երկրների հետ:
«Մենք ունենք լուրջ արդյունքներ: Ֆրանսիայի հետ ձևակերպել ենք համաձայնագիր, որը վավերացրել է Ֆրանսիայի խորհրդարանը: Իսկ երեկ այդ համաձայնագիրը ստորագրել է երկրի նախագահը, և այն ներկայացված է որպես օրենք: Նշված համաձայնությունը Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն կտա Ֆրանսիայում աշխատանքի տեղավորվել օրինական ճանապարհով: Սա շատ կարևոր ձեռքբերում է»,-հայտարարել է Զալկալիանին:
Նախարարի խոսքերով, այս համաձայնության ուժի մեջ մտնելուց հետո, Վրաց երիտասարդ մասնագետներին, այդ թվում նրանք, ովքեր բարձրագույն կրթություն են ստացել Ֆրանսիայում, հնարավորություն կտրվի ստանալ ժանակավոր բնակության իրավունք, Ֆրանսիայում օրինական աշխատելու համար:
Հեղինակ -
Edgar Barsegyan