Ֆրանսիան համաձայնել է ստեղծել հանձնաժողով՝ բողոքի ցույցերի ժամանակ բռնությունները հետաքննելու համար

14:58, 20.10.2026

Բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած բռնությունները հետաքննելու համար Ֆրանսիայի խորհրդարանական խմբերի միջև համաձայնություն է ձեռք բերվել քննչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։

Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, Ազգային ժողովի քաղաքական խմբերը համաձայնության են եկել հետաքննչական հանձնաժողով ստեղծելու հնարավորության շուրջ, որը հիմնականում վերաբերում է հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած բռնություններին և թալանին, ինչպես նաև կիրառված իրավապահ միջոցառումներին։

Այս մարմինը ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է Ազգային ժողովի նախագահին։

Նմանատիպ