Ֆրանսիան դարձավ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հաղթող
Ֆրանսիան դարձավ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հաղթող

«Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հաղթողը 228 միավորով դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Զոե Կլոզուրը։

Հանդիսատեսի եւ ժյուրիի որոշմամբ Վրաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը։

Վրաստանը միավորներ է ստացել հետևյալ երկրների ժյուրիից՝ Իսպանիայից՝ 5 միավոր, Իռլանդիայից՝ 3 միավոր, Հայաստանից՝ 4 միավոր, Պորտուգալիայից՝ 5 միավոր, Իտալիայից՝ 3 միավոր, իսկ Գերմանիայից՝ 1 միավոր։ Առցանց քվեարկության արդյունքներով Վրաստանը ստացել է 53 միավոր։ Վրաստանը, ընդհանուր առմամբ, 74 միավորով զբաղեցրել է 14-րդ տեղը։

Անաստասիան, Օթոն և Նիկոլոզը հանդիսատեսին են ներկայացրել Over The Sky երգը, որը գրել են Բեթխոն և Մեբո Նուցուբիձեն։

Երգչուհիների հետ Եվրատեսիլյան բեմում են հայտնվել եւս երկու պարուհիներ՝ Նիտա Ջամագիձեն եւ Բարբարա Քաջայան։

Ֆրանսիական Նիցցա քաղաքում անցկացվել է Մանկական Եվրատեսիլ 2023-ը, որի գլխավոր կարգախոսն է՝ Նրանք հերոսներ էին։