Ֆրանսիան առաջարկում է նոր պատժամիջոցներ սահմանել Եվրամիությանը՝ ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարելու համար
Ֆրանսիան առաջարկում է նոր պատժամիջոցներ սահմանել Եվրամիությանը՝ ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարելու համար

Ֆրանսիան առաջարկում է Եվրամիությանը նոր պատժամիջոցներ սահմանել՝ պայքարելու Ռուսաստանի՝ ամբողջ աշխարհում ապատեղեկատվություն տարածելու և ընտրությունների վրա ազդելու փորձերի դեմ։ Այս մասին հայտնում է Բլոմբերտգը։

Պատժամիջոցները ներառում են, ի թիվս այլոց, իրավաբանական և ֆիզիկական անձանց համար ճանապարհորդության արգելք և ակտիվների սառեցում: Այս առաջարկին պաշտպանում են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները և Լեհաստանը։

Ըստ Բլոմբերգի՝ Ռուսաստանի հետ կապված դերակատարների ապակայունացման ջանքերը մեծացել են ողջ Եվրոպայում, քանի որ Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկել խարխլելու ժողովրդավարությունը, կայունությունը և օրենքի գերակայությունը տարբեր հիբրիդային գործիքների միջոցով:

Նոր պատժամիջոցներն ուղղված կլինեն նրանց, ովքեր սպառնում են ԵՄ անդամ երկրների կամ երրորդ երկրների կայունությանը, անվտանգությանը կամ ինքնիշխանությանը` միջամտելով ընտրություններին, խաթարելով օրենքի գերակայությունը և խթանելով բռնության ակտերը: