Ֆրանսիական դատարանն ազատ է արձակել «Թելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովին
Ֆրանսիական դատարանն ազատ է արձակել «Թելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովին։ Նա քննչական մեկուսարանում էր մոտ 90 ժամ։
Այժմ դատախազությունը կարող է նրան հարցաքննել ու մեղադրանք ներկայացնել։
Դուրովը ձերբակալվել էր օգոստոսի 24-ին՝ Լե Բուրժե օդանավակայանում՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության շարունակվող գործի հետաքննության հետ համագործակցությունից հրաժարվելու համար։ Նախնական տվյալներով՝ 12 ենթադրյալ հանցագործություն հետաքննվում է, այդ թվում՝ իրավապահ մարմինների հետ տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելը, մեղսակցություն անչափահասների պոռնոգրաֆիկ նյութերի պահպանմանը, թմրամիջոցների բաշխման մասին, հակերության և խարդախության մասին։