Ֆրանկֆուրտի երկաթգծի կայարանի մոտ անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու
Ֆրանկֆուրտի կենտրոնում, երկաթգծի կայարանի մոտակայքում, անհայտ անձը դանակահարել է մի քանի մարդու: Տեղեկատվությունը տարածում է «Դոյչե Վելեն»:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը հարձակվողին ձերբակալել է դեպքից րոպեներ անց:
Հարձակման դրդապատճառը դեռ հայտնի չէ: Դեպքի առթիվ ընթանում է հետաքննություն: