Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Ադրբեջան

12:08, 02.04.2025

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Ադրբեջան։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գերմանիայի նախագահին և նրա կնոջը՝ Էլկե Բուդենբենդերին, դիմավորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, որից հետո կայացել է դիմավորման պաշտոնական արարողությունը։

Դրանից հետո կայացել է Իլհամ Ալիևի և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը, և այժմ բանակցություններ են ընթանում ընդլայնված կազմով։

«Վստահ եմ, որ Գերմանիայի նախագահի այցն Ադրբեջան նոր լիցք կհաղորդի մեր երկկողմ հարաբերություններին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նմանատիպ