Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը որևէ նախաձեռնություն չի բերում Վրաստան, դա միայն շահարկում է. Դավիթ Զալկալիանի
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը որևէ նախաձեռնություն չի բերում, դա միայն շահարկում է,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Հարցին, հաստատում է թե ոչ տեղեկությունը, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն Ուկրաինայի նման, հնարավոր է, ժամանի Վրաստանի համար հատկացված բանաձևով, Դավիթ Զալկալիանին նշել է, որ հաստատում է միայն Շտայնմայերի այցը:
«Ինչ վերաբերում է նախաձեռնությանը, որևէ նախաձեռնություն Վրաստան չի բերում: Շտայնմայերի այցը ծրագրվել էր վաղուց: Այս որոշումը կայացվել է Վրաստանի նախագահի Գերմանիա այցի ժամանակ: Ցանկանում եմ հստակ հայտարարել, որ նա հակամարտության կարգավորման համար որևէ առաջարկ չունի: Դա միայն շահարկումներ են»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Վրաստան է ժամանելու կնոջ՝ Էլկե Բյուդենբենդերի հետ՝ հոկտեմբերի 6-ին: