Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր – Միջին միջանցքը հետաքրքիր հեռանկար է նաև Գերմանիայի տնտեսության համար։ Որքան կայուն զարգանա Հարավային Կովկասը, այնքան հեռանկարը կդառնա գրավիչ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը մեծ նշանակություն ունի, Ադրբեջան կատարած այցի ժամանակ ասել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Ըստ Գերմանիայի նախագահի՝ սա կարեւոր պահ է համաձայնության գալու համար։
«Հուսով եմ, որ այս պահը կօգտագործվի խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, և որ ձեր տարածաշրջանում իսկապես կայուն խաղաղություն կհաստատվի: Ես դրա համար մեծ հույս ունեմ: Գերմանիան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այս գործընթացում»,- նշել է Գերմանիայի նախագահը:
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նույնպես կենտրոնացավ Միջին միջանցքի կարևորության վրա և նշեց, որ Միջին միջանցքը հետաքրքիր հեռանկար է նաև Գերմանիայի տնտեսության համար։
Ըստ Գերմանիայի նախագահի՝ Ադրբեջանը դառնում է աշխարհի հիմնական առեւտրային ուղիների միացման վայր։
«Մենք երկուսս էլ շահագրգռված ենք տնտեսական և առևտրային հարաբերություններով ոչ միայն Կենտրոնական Ասիայի, այլև Հեռավոր Արևելքի, Հարավարևմտյան Ասիայի և Չինաստանի հետ: Միևնույն ժամանակ, մենք քաջ գիտակցում ենք, թե որքան սահմանափակ են առկա տրանսպորտային ուղիները և դրանց հնարավորությունները: Այս առումով Միջին միջանցքը նաև հետաքրքիր հեռանկար է գերմանական տնտեսության համար: