Ֆրանցիսկոս պապ. Մի՛ հրաժարվեք քննադատաբար մտածելու ձեր կարողությունից և մի՛ թույլ տվեք, որ արհեստական բանականությունը փոխարինի մարդկային հարաբերություններին
Հռոմի պապ Լեո XIV-ը հայտարարում է, որ չատբոտները չափազանց «սիրալիր» են և օգտատերերին խորհուրդ է տալիս՝ ինչպես օգտագործել արհեստական բանականությունը։
«The Hill»-ի փոխանցմամբ՝ 2025 թվականի մայիսին իր ընտրվելուց հետո պապ Լեոն հայտարարել է, որ արհեստական բանականության էթիկական հարցերի լուծումը լինելու է իր պապության հիմնական առաջնահերթություններից մեկը։
«Մի՛ հրաժարվեք քննադատական մտածելու ունակությունից և մի՛ թույլ տվեք, որ արհեստական բանականությունը փոխարինի մարդկային հարաբերություններին։ Տեխնոլոգիան պետք է ծառայի մարդուն, այլ ոչ թե փոխարինի նրան», – հայտարարել է պապը։
Ժամանակակից հաղորդակցություններին նվիրված իր ուղերձում պապ Լեոն նշել է, որ «մարդկային դեմքի և ձայնի պահպանումը» նշանակում է Աստծո հետքի պահպանում յուրաքանչյուր մարդու մեջ, որը «Աստծո սիրո անջնջելի արտացոլումն է»։
Պապը արհեստական բանականության օգտատերերին զգուշացնում է, որ «ամենագետ ընկերոջ, բոլոր գիտելիքների աղբյուրի կամ բոլոր խորհուրդների օրակուլի» վրա հենվելը կարող է խաթարել մարդու վերլուծական և ստեղծագործական մտածողության ունակությունը։
«Քանի որ չատբոտները չափազանց «սիրալիր» են, մշտապես առկա և հասանելի, նրանք կարող են դառնալ մեր հուզական վիճակի գաղտնի ճարտարապետները՝ ներխուժելով և զբաղեցնելով մեր ինտիմ ոլորտը», – հայտարարել է պապ Լեո XIV-ը։