Fox News-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի վիզաների տրամադրումը 75 երկրների համար
Fox News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն հունվարի 21-ից կդադարեցնի վիզաների տրամադրումը 75 երկրների համար։
Ինչպես հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի գրառմանը, խոսքը գնում է հետևյալ երկրների մասին՝ Սոմալի, Ռուսաստան, Աֆղանստան, Բրազիլիա, Իրան, Իրաք, Եգիպտոս, Նիգերիա, Թաիլանդ, Եմեն և այլն։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վիզաների տրամադրման կասեցումը կսկսվի հունվարի 21-ից և կշարունակվի անորոշ ժամանակով, մինչև ԱՄՆ Պետդեպարտամենտը վերանայի վիզաների տրամադրման ընթացակարգերը։