Fox News. Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է տեղի ունենալ Հռոմում օգոստոսի 11-ին
Fox News. Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է տեղի ունենալ Հռոմում օգոստոսի 11-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, ենթադրաբար, կկայանա երկուշաբթի։ Այս մասին «Fox News»-ին հայտնել է անանուն աղբյուր։

Աղբյուրի տվյալներով՝ հանդիպումը կարող է անցկացվել Հռոմում։ Սակայն «Fox News»-ը գրում է, որ գագաթնաժողովը կարող է վերջապես չկայանալ, քանի որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ին հայտնել է, որ խաղաղության համաձայնագրի շրջանակում չի պատրաստվում որևէ տարածք զիջել Ռուսաստանին, և դա անել կարող է միայն Ուկրաինայի խորհրդարանը։

Նշենք, որ եթե Թրամփի և Պուտինի հանդիպումը կայանա, դա կլինի երկու առաջնորդների առաջին հանդիպումը այն պահից ի վեր, ինչ Դոնալդ Թրամփը վերադարձել է Սպիտակ տուն։