Fox News. ԱՄՆ ռազմածովային ուժերը Բահրեյնում անձնակազմը կրճատել են մինչև «կրիտիկական մակարդակի»՝ Իրանին հնարավոր հարվածներից առաջ

22:17, 26.02.2026

ԱՄՆ ռազմածովային ուժերը Բահրեյնում անձնակազմի թիվը կրճատում են մինչև «կրիտիկական մակարդակի»՝ Իրանին հնարավոր հարվածներից առաջ,- հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով մի քանի բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաների։

Նրանց խոսքով՝ օբյեկտում անձնակազմի թիվն այժմ 100-ից պակաս է։

Հրապարակումը գրում է, որ «Կեսգիշերային մուրճ» գործողության մեկնարկից առաջ, որի ընթացքում ԱՄՆ-ն հարվածեց Իրանի միջուկային օբյեկտներին, 5-րդ նավատորմի շտաբից տարհանումը կատարվել է նմանատիպ եղանակով։

Fox News-ի փոխանցմամբ՝ վերջին շաբաթներին ԱՄՆ-ն մեծացնում է ռազմական ակտիվությունը Մերձավոր Արևելքում, քանի որ Թեհրանի միջուկային ծրագրի ապագայի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են ապարդյուն ավարտվել։

Նմանատիպ