Ֆլորիդայում սկսվել են ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունները
Ֆլորիդայում սկսվել են ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունները

 

Ֆլորիդայում սկսվել են ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունները: Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախագահ Ռուստեմ Ումերովը:

Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության նախաձեռնությունների համար:

«Արդար խաղաղության հասնելու համար ձեռնարկված քայլերի վերաբերյալ ուկրաինական պատվիրակության և ամերիկյան կողմի միջև հանդիպումն արդեն սկսվել է Միացյալ Նահանգներում: Ես մշտական ​​կապի մեջ եմ Ուկրաինայի նախագահի հետ: Մենք ունենք հստակ հրահանգներ և առաջնահերթություններ՝ պաշտպանել Ուկրաինայի շահերը, ապահովել առարկայական երկխոսություն և զարգացնել Ժնևում ձեռք բերված առաջընթացը: Մենք աշխատում ենք Ուկրաինային ապահովել իրական խաղաղությամբ և հուսալի, երկարաժամկետ անվտանգության երաշխիքներով: Պատվիրակությունը կզեկուցի Ուկրաինայի նախագահին այսօրվա հանդիպումներից հետո», – գրել է Ումերովը:

Բացի այդ, հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինացի պաշտոնյաների հետ բանակցությունների արդյունքում ակնկալում է «հետագա առաջընթաց» Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնագրի հասնելու գործում։

«Խոսքը միայն խաղաղության համաձայնագրերի մասին չէ։ Խոսքը առաջընթացի ուղի ստեղծելու մասին է, որը Ուկրաինան կդարձնի ինքնիշխան, անկախ և բարգավաճ երկիր, և այդ պատճառով մենք այսօր ակնկալում ենք ավելի մեծ առաջընթաց», – ասել է Ռուբիոն։