Ֆլորիդայում ինքնաթիռը ընկել է աուտիզմով տառապող երեխաների վերականգնման կենտրոնի վրա
Ֆլորիդայում ինքնաթիռը ընկել է աուտիզմով տառապող երեխաների վերականգնման կենտրոնի վրա: Զոհվել է երկու մարդ:
«Ասոշիեյթեդ պրեսի» լրատվությամբ, երկու զոհվածն էլ ինքնաթիռի ուղևորներն են: Միջադեպը տեղի է ունեցել Ֆորտ-Լոդերդեյլում:
Ինչպես գրում է տեղական մամուլը, միջադեպի ժամանակ շենքում գտնվում էր 13 մարդ, այդ թվում հինգ երեխա: Տուժել է ուսուցիչներից մեկը, որը փորձում էր երեխաներին դուրս բերել շենքից:
Միջադեպի պատճառը դեռ.ս անհայտ է:
Հեղինակ -
Edgar Barsegyan