Ֆլորիդայի նավահանգստում խաղատուն-նավ է այրվել
Ֆլորիդայի նավահանգստում խաղատուն-նավ է այրվել

Կիրակի Ֆլորիդայի նահանգում Պորտ Ռիչի նավահանգստում այրվել է խաղատուն-նավ, որում 50 մարդ է եղել, փոխանցում է NBC-ն:

Պասկո շրջանի շերիֆ տեղեկացմամբ՝ Sun Cruz նավի բոլոր ուղևորները կարողացել են ափ հասնել:

Պատահարից հետո 15 մարդ հոսպիտալացվել է, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Բռնկման պատճառները պարզվում են: