Ֆլորիդա նահանգի ղեկավարությունը բնակչությանը կոչ է անում, հավաքեն սննդամթերք, դեղամիջոցներ և պատրաստ լինեն էլեկտրաէներգիայի մատակարարման խափանմանը:
Պատճառը «Դորիան» փոթորիկն է, որը մոտենում է Ֆլորիդային:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, «Դորիանը» Ֆլորիդա կհասնի երկուշաբթի:
Ֆլորիդայում արդեն հայտարարվել է արտակարգ դրություն: Մոբիլիզացված են զինծառայողները: