Ֆինլանդիայում կամրջի փլուզման հետեւանքով տուժել է 24 մարդ
Ֆինլանդիայում կամրջի փլուզման հետեւանքով տուժել է 24 մարդ

Ֆինլանդիայի Տապիոլա շրջանում կամրջի փլուզման հետեւանքով տուժել է 24 մարդ, տուժածների մեծ մասը անչափահասներ են։ Ոստիկանության տվյալներով՝ փլուզվել է կամրջի կառույցի մի մասը։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքի պահին մի խումբ դպրոցականներ անցնում էին կամրջով։ Տուժածները ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։ Նրանք տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։

Դեպքի վայրում առայժմ մոբիլիզացված են փրկարարական և արտակարգ իրավիճակների բրիգադները։ Տեղի ոստիկանությունը դեպքի վայրում հետաքննություն է անցկացնում։ Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչն է եղել կամրջի փլուզման պատճառը։