Ֆինլանդիայի վարչապետ. Ռուսաստանը ապօրինի ագրեսիա է սկսել Ուկրաինայի դեմ, կարծում եմ, Ուկրաինան իրավունք ունի պաշտպանվելու և իհարկե նրանք կարող են գործողություն իրականացնել Կուրսկում
«Ուկրաինան իրավունք ունի պաշտպանվելու և ռազմական գործողություններ իրականացնել Կուրսկի շրջանում»,- հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Պետեր Օրպոն։
Նշված հայտարարությունն արել է Ֆինլանդիայի կառավարության ղեկավարը Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ ասուլիսում։
«Ռուսաստանը ապօրինի ագրեսիա սկսել է Ուկրաինայի դեմ գրեթե երեք տարի առաջ։ Նրանք ամեն օր հարձակվում էին ուկրաինացի ժողովրդի, քաղաքների, հիվանդանոցների, դպրոցների, ենթակառուցվածքների վրա։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանվելու, և, իհարկե, նրանք կարող են Կուրսկում գործողություն իրականացնել»,- ասել է Ֆինլանդիայի վարչապետը։