Ֆինլանդիայի նախագահը համոզված է, որ ԱՄՆ-ն չի լքի Հյուսիսատլանտյան դաշինքը. «ԱՄՆ-ն կշարունակի աշխատանքը ՆԱՏՕ-ի ձևաչափում, քանի որ դա իր հիմնարար շահերի մեջ է մտնում»
Ֆինլանդիայի նախագահը համոզված է, որ ԱՄՆ-ն չի լքի Հյուսիսատլանտյան դաշինքը. այս մասին Ալեքսանդր Ստուբը հայտարարել է Ֆինլանդիա-Լիտվա բիզնես ֆորումի ժամանակ:
«ԱՄՆ-ն կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի ձևաչափով։ Ինչո՞ւ։ Որովհետև դա բխում է նրա հիմնարար շահերից։ Հետևաբար, եկեք դադարեցնենք այս թեմայի շուրջ անպտուղ խոսակցությունները», – հայտարարել է Ստուբը:
Ֆինլանդիայի նախագահն ընդգծել է, որ Եվրոպայում առկա ամերիկյան ռազմաբազաները Վաշինգտոնի համար անհրաժեշտ են սեփական ուժը գլոբալ մակարդակով ներկայացնելու համար:
«Ամերիկային պետք է Եվրոպան։ Եվրոպայում ամերիկյան բազաները, լինի դա Ռամշտայնում, թե այլուր, անհրաժեշտ պայման են, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա իր ռազմական ուժը գլոբալ մակարդակով պրոյեկտել, հատկապես Մերձավոր Արևելքում, Ասիայում և Աֆրիկայում», – նշել է նա: