Ֆինլանդիայի նախագահ. Ուկրաինան կարող է ստիպված լինել տարածքային զիջումների գնալ՝ արտացոլելով մարտադաշտում առկա իրականությունը
Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի զիջումների գնալ տարածքային հարցերում, որոնք կարտացոլեն մարտադաշտում առկա իրականությունը, The New York Times-ին տված հարցազրույցում ասել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբը։
Ստաբի կարծիքով, պետականությունը բաղկացած է հողից, ինքնիշխանությունից և անկախությունից, և Ֆինլանդիան կորցրեց երեքից երկուսը 1940-ականներին։
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ ցանկանում է, որ Ուկրաինան պահպանի երեքն էլ, բայց այժմ հնարավոր է համարում, որ Ուկրաինան զիջի տարածքները։
«Եթե մենք Ուկրաինայի համար ստանանք առնվազն երկուսը երեքից, կարծում եմ՝ դա հիանալի է, բայց Ֆինլանդիան երբեք չի ճանաչի այս պատերազմի ընթացքում Ռուսաստանի կողմից բռնակցված տարածքները», – նշել է Ալեքսանդր Ստաբը։
Ֆինլանդիայի նախագահը նշել է, որ որոշ պահի Ռուսաստանին և Ուկրաինային անհրաժեշտ կլինեն ուղղակի բանակցություններ։ Նա ասաց, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է ներառեն Կիևի «մինչև ատամները» զինումը՝ Մոսկվայի կողմից կրկնվող հարձակումը կանխելու համար։