Ֆինլանդիայի նախագահ. Ուկրաինան բոլոր իրավունքներն ունի պաշտպանվելու, այդ թվում՝ առաջխաղացնելով Կուրսկի շրջանում, մենք սահմանափակումներ չունենք, թե ինչպիսի զենք և ինչ ձևով կօգտագործի Ուկրաինան
Ֆինլանդիայի նախագահ. Ուկրաինան բոլոր իրավունքներն ունի պաշտպանվելու, այդ թվում՝ առաջխաղացնելով Կուրսկի շրջանում, մենք սահմանափակումներ չունենք, թե ինչպիսի զենք և ինչ ձևով կօգտագործի Ուկրաինան

Ուկրաինան կարող է օգտագործել Ռուսաստանի տարածքում Ֆինլանդիայի մատակարարած զինատեսակները,- ըստ լրատվամիջոցների՝ այս մասին ասել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

Ըստ Ստուբի, Ուկրաինան ունի պաշտպանվելու բոլոր իրավունքները, այդ թվում՝ Կուրսկի շրջանում առաջխաղացման միջոցով, քանի որ Ռուսաստանը պարբերաբար հարձակվում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա և գրավում ուկրաինական տարածքները։

«Մենք սահմանափակումներ չունենք, թե ինչպիսի զենք և ինչ ձևով կօգտագործի դրանք Ուկրաինան։ Ուկրաինան միջազգային իրավունքի շրջանակներում պաշտպանվելու լիարժեք իրավունք ունի»,- ասել է Ստուբը։

Տեղեկության համաձայն, ուկրաինական կողմի տեղեկություններով՝ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Կուրսկի շրջանի 74 բնակավայրեր։