Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար. Սեպտեմբերի 1-ից Ֆինլանդիան կնվազեցնի և սահմանափակում կմտցնի Ռուսաստանի քաղաքացիներին տուրիստական վիզաների տրամադրման համար, նույնը կառաջարկենք մեր գործընկերներին
Ֆինլանդիան սեպտեմբերի 1-ից կնվազեցնի և կսահմանափակի զբոսաշրջային վիզաները Ռուսաստանի քաղաքացիների համար, և մենք նույնը կառաջարկենք մեր գործընկերներին,- հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն՝ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ։
Նրա խոսքով, երբ ուկրաինացիները տուժում են, նորմալ տուրիզմը չպետք է շարունակվի։
Սակայն, ըստ Հաավիստոյի, դա արդյունավետ կլինի, եթե 27 անդամ երկրներ ընդհանուր որոշում կայացնեն։
«Ֆինլանդիան սեպտեմբերի 1-ից կնվազեցնի և կսահմանափակի զբոսաշրջային վիզաները Ռուսաստանի քաղաքացիների համար։ Նույնը կառաջարկեմ իմ գործընկերներին, քանի որ կարևոր է ցույց տալ, որ երբ ուկրաինացիները տառապում են, նորմալ տուրիզմը չպետք է շարունակվի։ Սա սովորաբար կապված է նաև բիզնեսի հետ, բայց մենք պետք է սահմանափակող միջոցներ մտցնենք տուրիստական վիզաների համար։ Այս հարցը բարձրացրել են բազմաթիվ երկրներ, որոնք ընդհանուր սահման ունեն Ռուսաստանի հետ։ Դրանց թվում էր Ֆինլանդիան, որը ռուսների համար ստանդարտ տուրիստական վիզաների տրամադրումը նվազեցրեց մինչև 10%: Մենք օրինապաշտ հասարակություն ենք, և կարևոր է ամեն ինչ անել օրենսդրության հիման վրա։ Շենգենյան վիզաների մի մասն արդեն տրված է, այժմ մենք բախվում ենք նոր վիզաների տրամադրման գործընթացի ազդեցությանը։ Մենք գիտենք, որ որոշ երկրներ կարող են էլ ավելի խիստ որոշում ընդունել՝ կապված անվտանգության միջոցառումների հետ, բայց կարծում եմ, որ ավելի արդյունավետ կլինի, եթե 27 անդամ երկրներ ընդհանուր որոշում կայացնեն»,- ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը։