Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար. Ինձ մտահոգում է Վրաստանում տիրող իրավիճակը, մենք դատապարտում ենք բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ
Ինձ շատ է մտահոգում Վրաստանում ստեղծված իրավիճակը։ Հիմա ես կարող եմ խոսել նաև որպես ԵԱՀԿ գործող նախագահ։ ԵԱՀԿ-ն ԺՀՄԻԳ-ի միջոցով անցյալ տարի հրապարակել է ընտրությունների վերաբերյալ զեկույց, ինչպես նաև առաջարկություններ, որոնք հիմնականում նախատեսում են նոր ընտրությունների անցկացում, ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը։
Նա ասել է, որ Ֆինլանդիան դատապարտում է բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ։
«Առաջին հերթին մենք դատապարտում ենք բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ, քանի որ դա անընդունելի է ցանկացած ազատ հասարակության մեջ։ Երկրորդ խնդիրն, իհարկե, այն է, որ եթե ցանկանում եք մնալ վստահելի ժողովրդավարություն, ապա պետք է վստահություն պահպանեք՝ կազմակերպելով ընտրություններ, որոնք իսկապես արտահայտում են ժողովրդի տեսակետները», – ասել է նախարարը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ։