Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնեն. Մեր հանձնառությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ մնում է ամուր
Finland's Foreign Minister Elina Valtonen talks to journalists as she arrives to a meeting of NATO foreign ministers at NATO headquarters in Brussels, Tuesday, Nov. 28, 2023. NATO foreign ministers on Tuesday begin a two-day meeting in which the alliance will reaffirm its support for Ukraine's defense against Russia's invasion, explore ways of easing tensions between Kosovo and Serbia and look at preparations for NATO's 75th anniversary next year. (AP Photo/Geert Vanden Wijngaert)
Մեր հանձնառությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ մնում է ամուր, ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը։
Նա ասել է, որ քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը խորացել է Ժնևի միջազգային քննարկումների, ինչպես նաև միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի միջոցով։
«Ես դրական զարգացումներ եմ տեսել Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում։ Օգոստոսին մենք համաձայնության եկանք փակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա աշխատող փոքր կառույցները։ Սա կարևոր քայլ էր, որը աջակցեց խաղաղության գործընթացին և վերացրեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության բյուջեի ընդունման ճանապարհին առկա հիմնական խոչընդոտը։ Մեր հանձնառությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ մնում է ամուր։ Ժնևի միջազգային քննարկումների և միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի միջոցով մենք խորացրել ենք մեր համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ։ Իմ այցը նաև անդրադարձավ ժողովրդավարական նահանջին և քաղաքացիական հասարակության էական դերին ու ժողովրդի ազատություններին», – ասել է Էլինա Վալտոնենը։