Ֆինլանդիան լրացուցիչ 16 միլիոն եվրո հումանիտար օգնություն կտրամադրի Ուկրաինային
Ֆինլանդիան լրացուցիչ 16 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։
Ֆինլանդիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ մարդասիրական օգնությունը Ուկրաինա կհասցվի ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջոցով։
«Ֆինլանդիան օգնում է Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմի առաջին իսկ օրերից և կշարունակի օգնել նաև ապագայում։ Ուկրաինայի հումանիտար կարիքները և մեր օգնությունը շատ կարևոր են»,- ասել է Ֆինլանդիայի առևտրի և զարգացման նախարար Վիլ Տավիոն։