Ֆինլանդիան կփակի սահմանը ռուս զբոսաշրջիկների համար
Ֆինլանդիան կփակի սահմանը ռուս զբոսաշրջիկների համար

Ֆինլանդիան կեսգիշերից կփակի սահմանը ռուս զբոսաշրջիկների համար։ Համապատասխան որոշումը մամուլի ասուլիսում հայտարարեցին արտաքին գործերի նախարարը, ներքին գործերի նախարարը և սահմանային վերահսկողության ծառայության ղեկավարները։

Ինչպես հայտարարել է ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն, ռուսների հոսքը երկիր համարվում է որպես սպառնալիք Ֆինլանդիայի միջազգային հարաբերություններին։

Կառավարության անդամների խոսքով, Ռուսաստանից Ֆինլանդիա մտերիմների հետ, ինչպես նաև աշխատանքի և ուսման նպատակով դեռ կթույլատրվի գալ։

Ֆինլանդիայի կառավարությունը կարծում է, որ ռուս զբոսաշրջիկների համար սահմանի փակումը զգալիորեն կնվազեցնի հոսքը սահմանով։