Ֆինլանդիան և Շվեդիան առաջին համատեղ հետախուզական թռիչքի արդյունքում հայտնաբերել են ռուսական ռազմական կործանիչների խումբ

13:19, 25.09.2026

Ֆինլանդիան և Շվեդիան առաջին անգամ իրականացրել են համատեղ հետախուզական թռիչք։

Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի տեղեկատվությամբ՝ կործանիչները միջազգային օդային տարածքում՝ Ֆիննական ծոցի վերևում, հայտնաբերել և նույնականացրել են ռուսական կործանիչների խումբը։

Որպես կանոն, հերթապահ կործանիչները պատասխանատու են սեփական երկրի օդային տարածքի մոնիտորինգի և պաշտպանության համար։

«Համագործակցության խորացումը, որը մեկնարկել է այս աշնանը, մեզ հնարավորություն է տալիս իրականացնել համատեղ օպերատիվ-հետախուզական թռիչքներ և, անհրաժեշտության դեպքում, հերթապահ կործանիչները տեղակայել երկրորդ երկրի ռազմաբազաներում»,- հայտարարել են Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի օպերատիվ ղեկավարման ծառայությունում։

Իսկ Շվեդիայի ռազմաօդային ուժերում հայտնում են, որ երկրներիմիջև երկարատև միջազգային համագործակցությունն ապահովել է անխափան համատեղ աշխատանքի հնարավորություն։

Նմանատիպ