Ֆինլանդիան ցանկանում է ԱՄՆ-ի հետ համագործակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասնիններորդ փաթեթի շուրջ
Ֆինլանդիան ցանկանում է ԱՄՆ-ի հետ համագործակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասնիններորդ փաթեթի շուրջ

Ֆինլանդիան ցանկանում է աշխատել ԱՄՆ-ի հետ համատեղ՝ Ռուսաստանի դեմ 19-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը Կոպենհագենում՝ Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման մեկնարկից առաջ։

Վալտոնենի խոսքով՝ Եվրամիությունը արդեն աշխատում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի վրա, և կարևոր է, որ այս գործընթացը լինի ԱՄՆ-ի հետ համակարգված։

Նա նաև նշել է, որ ԵՄ-ն պետք է ուժեղացնի ճնշումը Ռուսաստանի վրա։

«Մենք կարիք ունենք պատժամիջոցների, բայց Ֆինլանդիան նաև աջակցում է սակագնային մեխանիզմին, որը մեզ թույլ կտա ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա բոլոր ապրանքային խմբերի ուղղությամբ», – ասել է Էլինա Վալտոնենը։