Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Եվրոպական հանձնաժողովի փորձագետների հետ, որտեղ քննարկվել են «Տնտեսական բարեփոխումների ծրագրով» 2024-2026 թվականների համար նախատեսված բարեփոխումներ

19:30, 02.03.2024

Վրաստանի ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Եվրահանձնաժողովի փորձագետների հետ, որտեղ քննարկվել են 2024-2026 թվականների «Տնտեսական բարեփոխումների ծրագրի» նախնական փաստաթուղթը և ծրագրով նախատեսված բարեփոխումները։

Ինչպես հայտարարել է ֆինանսների նախարարությունը, ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո Վրաստանն առաջին անգամ միացել է տնտեսական բարեփոխումների միջնաժամկետ ծրագրի պատրաստման գործընթացին՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից թեկնածու երկրների համար մշակված և ներկայացված մեթոդաբանությամբ։ Եվրահանձնաժողովը 2024-2026 թվականների «Տնտեսական բարեփոխումների ծրագրի» նախնական փաստաթուղթը։

Նրանց տեղեկություններով՝ նշված փաստաթուղթը միջնաժամկետ ծախսերի պլանավորման գործիք է թեկնածու երկրների համար։

Փաստաթղթում արտացոլված են երկրի հիմնական տվյալները, ուղղությունները և պարամետրերը, որոնք սահմանված են տարեկան բյուջեի կանխատեսումների շրջանակներում։

Ինչպես հայտնել է Վրաստանում ԵՄ ներկայացուցչության զարգացման և համագործակցության բաժնի ղեկավար Նիկոլաս Սենդերովիչը, իրենք սպասում են ԵՄ անդամ երկրների առաջարկություններին Վրաստանի տնտեսության, ֆինանսական իրավիճակի և մակրոֆիսկալ կայունության վերաբերյալ։

«Նշված ծրագրի մշակումը բխում է նրանից, որ Վրաստանին տրվել է ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։ Մենք սպասում ենք ԵՄ անդամ երկրների առաջարկություններին Վրաստանի տնտեսության, ֆինանսական վիճակի և մակրոֆիսկալ կայունության վերաբերյալ։ Տնտեսական բարեփոխումների ծրագրի հիման վրա առաջարկություններ են մշակվում ԵՄ անդամ բոլոր երկրների համար։ Սա կլինի Եվրամիությանը Վրաստանի անդամակցության նախապատրաստական ​​գործընթացի մի մասը: Մենք կդիտարկենք տարբերակներ, թե ինչպես երկիրը կարող է հաղթահարել ԵՄ շուկայի մարտահրավերները և ինտեգրվել միասնական շուկայում։ Ուրախ ենք, որ այս գործընթացը սկսում ենք ֆինանսների նախարարությունից, որը Վրաստանի լավագույն գործընկերներից է»,- ասել է Նիկոլաս Սենդերովիչը։

Նմանատիպ