Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հայտնաբերել է ապօրինի գործող արտարժույթի փոխանակման 22 կետ

13:50, 17.07.2026

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները Աջարիայի և Գուրիայի տարածաշրջաններում հայտնաբերել են ապօրինի գործող 22 արտարժույթի փոխանակման կետ։

Քննչական ծառայության տեղեկությամբ՝ իրականացված քննությամբ պարզվել է, որ նշված արտարժույթի փոխանակման կետերը կազմակերպված են եղել օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ և գործունեություն են ծավալել առանց Վրաստանի ազգային բանկի համապատասխան թույլտվության։

Լայնամասշտաբ իրականացված միջոցառումների շրջանակներում, դատարանի որոշման հիման վրա, միաժամանակ խուզարկություն է կատարվել 22 վայրում, որի ժամանակ առգրավվել է առանձնապես խոշոր չափերով վրացական և արտասահմանյան արտարժույթ, համակարգչային տեխնիկա և արժույթի փոխարկման համար անհրաժեշտ համապատասխան գույք։

Առգրավված արտարժույթի ընդհանուր արժեքը գերազանցում է 500 000 լարին։

Ինտենսիվորեն շարունակվում են քննչական գործողությունները՝ նշված հանցավոր արարքներում ներգրավված անձանց հայտնաբերելու նպատակով։

Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ 3-ից 5 տարի ժամկետով։

Նմանատիպ