Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է Գորիի զարգացման գործակալության աշխատակցի՝ կաշառք ստանալու համար
Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է Գորիի զարգացման գործակալության աշխատակցի՝ կաշառք ստանալու համար

Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները իրականացրած միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու փաստով ձերբակալել են Գորիի մունիցիպալիտետի զարգացման և Տանիի ու Թեդզմիի պահպանվող լանդշաֆտի կառավարման գործակալության աշխատակցին։ Այս մասին տեղեկացնում է Քննչական ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ մեղադրյալը, օգտագործելով իր պաշտոնեական լիազորությունները, ստացել է կաշառք։

«Ձերբակալված անձը իր գործողության տարածքում՝ անտառային զանգվածում, համապատասխան թույլտվության բացակայության պայմաններում ճամբարային տարածք կազմակերպելու դիմաց քաղաքացուց պահանջել և ստացել է կաշառք՝ 1 400 ԱՄՆ դոլարի չափով։

Նա ձերբակալվել է կաշառքի գումարը ստանալու պահին, իսկ գումարը առգրավվել է՝ որպես ապացույց», – նշված է հաղորդագրությունում։

Նախաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի առաջին մասի հիմքով, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 9 տարվա ժամկետով։