Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը բացահայտել է մաքսային սահմանին ապրանքների փոխադրման կանոնի խախտման դեպք
Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը բացահայտել է մաքսային սահմանին ապրանքների փոխադրման կանոնի խախտման դեպք

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են Վրաստանի մաքսային սահմանին մեծ թվով ապրանքների տեղափոխման հետ կապված կանոնների խախտման դեպք:

«Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ընկերություններից մեկի ղեկավարները ապօրինի նյութական օգուտներ ստանալու համար մաքսային հայտարարագրում կեղծ տվյալներ մուտքագրելով՝ երկու բեռնատարով Վրաստանի սահմանին ներմուծել են մոտ 137,000 լարիի ապրանք, բայց իրականում Վրաստան ներկրվել է հատկապես մեծ քանակությամբ՝ 951.810 լարի մաքսային արժեքով տարբեր չհայտարարագրված ապրանքներ», – նշված է քննչական ծառայության տեղեկության մեջ:

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում հինգից յոթ տարի ժամկետով: