Ֆինանսների նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ է նշանակվել Գիգա Նամիչեիշվիլին
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության պետ Լևան Խարաբաձեն դեպարտամենտի ղեկավարներին է ներկայացրել իր նոր տեղակալ Գիգա Նամիճեիշվիլիին։
Հանդիպման ընթացքում ծառայության պետը աշխատակիցներին է ներկայացրել նաև քննչական դեպարտամենտի նոր ղեկավար Կոբա Կոպալիանիին։
Լևան Խարաբաձեն վստահություն է հայտնել նորանշանակ ղեկավարներին, ընդգծել նրանց մասնագիտական փորձը և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։
Հատկանշական է, որ Գիգա Նամիճեիշվիլին 2025 թվականից զբաղեցնում էր քննչական ծառայության քննչական դեպարտամենտի Թբիլիսիի գլխավոր վարչության պետի պաշտոնը։
Նորանշանակ ղեկավարները իրավապահ մարմիններում և պետական ծառայության մեջ աշխատանքի բազմամյա փորձ ունեն։ Նրանք տարբեր ժամանակաշրջաններում պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել ինչպես ֆինանսների նախարարության քննչական ծառայությունում, այնպես էլ ներքին գործերի նախարարությունում և պետական անվտանգության ծառայությունում։