Ֆինանսների նախարարության գանձապետական պարտատոմսերի աճուրդում վաճառվել են 25 000 000 լարիի արժեթղթեր
Ազգային բանկի փոխանցմամբ, 2021 թվականի հունվարի 18-ին, Վրաստանի ֆինանսների նախարարության գանձապետական պարտատոմսերի աճուրդում վաճառվել են 25 000 000 լարի արժողությամբ 10 տարի ժամկետ ունեցող արժեթղթեր:
Վրաստանի ազգային բանկի տեղեկությամբ, աճուրդին մասնակցել է երեք կոմերցիոն բանկ: Պահանջը կազմել է 45 550 000 լարի: Նվազագույն տոկոսադրույքը՝ 8.540 տոկոս, առավելագույնը՝ 8.550 տոկոս:
Բացի այդ, կտրոնային տոկոսադրույքը կազմել է 10.250 տոկոս: