Ֆինանսների նախարարության գանձապետական պարտատոմսերի աճուրդում վաճառվել են 20 000 000 լարիի արժեթղթեր
Ֆինանսների նախարարության գանձապետական պարտատոմսերի աճուրդում 2021 թվականի ապրիլի 6-ին վաճառվել է 20 000 000 լարի անվանական արժեքով 2 տարի ժամկետ ունեցող արժեթղթեր:
Ըստ Ազգային բանկի, աճուրդին մասնակցել են չորս առևտրային բանկեր: Պահանջարկը կազմել է 45 050 000 լարի: Նվազագույն տոկոսադրույքը սահմանվել է 8.500 տոկոս, առավելագույնը՝ 8.580 տոկոս, իսկ միջին կշռված տոկոսադրույքը` 8.542 տոկոս: Արժեկտրոնի տոկոսադրույքը կազմել է 8.000 տոկոս: Կտրոնը վճարվելու է տարին երկու անգամ, յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: